ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էլ ե՞րբ կամ ի՞նչ առիթով եք խոսելու

Էլ ե՞րբ կամ ի՞նչ  առիթով եք խոսելու
01.08.2023 | 09:33

Ինչու՞ են լռում կամ իշխանության խաղերի մեջ մտնում ստեղծագործական միությունները:

Նկարիչների:

Կոմպոզիտորների:

Ճարտարապետների:

Գրողների:

Պարարվեստի գործիչների:

Դիզայներների:

Միություններ, տարբեր արհմիություններ, ասոցիացիաներ, կազմակերպություններ,

դուք բազմաթիվ ծրագրեր եք արել միջազգային կազմակերպությունների հետ, ունեք անձնական կապեր, շփվում եք այլազգի հեղինակությունների հետ։

Դուք Արցախի հարցով բան ունե՞ք ասելու, ներառյալ իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ։

Ինչու՞ եք էս ամենը թողել ձեր անդամ մի քանի հոգու վրա։

Ինչու՞ եք միայն կարդում նման կոչերն ու բացատրում, թե բանը...

Տղե՛րք, Արցախում 30 հազար երեխա կիսասոված է քնում։

Մեր ավագները ոտքի ելան, կռվեցին, պետության կառավարմամբ զբաղվեցին օրհասական պահերին։

Հիմա դուք լռելով, հանգի՞ստ եք:

ՈՒշադրություն:

Չե՛մ զլանա, հատուկ կզանգեմ միությունների նախագահներին։ Մնացածը դուք գիտեք, բայց ստեղծագործական միությունների մեջ հարյուրավոր մտավորականներ կան, ովքեր դեմ են էս ամեն ինչին, ուղղակի որոշում կայացնող չեն։

Ինչու՞ եք լռում։

Բա էլ ե՞րբ կամ ի՞նչ առիթով եք խոսելու։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2501

Մեկնաբանություններ